Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:08 03-05-2022

Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել է ՔԿ վարույթին. զոհվածների ծնողները կրկին դժգոհեցին

Զոհված զինծառոյողների ծնողները կրկին գլխավոր դատախազության շենքի մոտ են։ Արդեն մեկ շաբաթ է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։

Գլխավոր դատախազության իրավական բաժնի աշխատակիցը ծնողների մոտ հայտարարեց. «Հակակոռուպցիոն բաժնի քննիչը գրավոր կերպով տեղեկացրել է պարոն Զոհրաբյանին, որ գործի միջնորդության քննությունը որոշակի ժամանակով հետաձգել է։ Երեկ գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել է և ուղարկել քննչական կոմիտեի վարույթին՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։ Քրեկան գործը վաղուց է հարուցված եղել, և այս ամենը տեղի է ունենում հարուցված գործի շրջանակներում»։

Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ մնացին դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ծնողները որոշել են դատախազության շենքի մոտ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը օրեր առաջ փոխանցել է դատախազի պատասխանը և շեշտել` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում