Մամուլ 1 տարի առաջ - 08:20 08-07-2025

Քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներ են սկսել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից, ուրբաթ օրվա երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կմասնակցեր առաջին ակցիային: Եվ հասկանում են, որ Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի եւ եթե բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում, ապա իրենց բանը բուրդ է, չեն կարողանալու ստերով ու քարոզչությամբ կանգնեցնել նրա ընթացքը։ Նշենք, որ երթի ավարտին՝ ԱԱԾ շենքի մոտ, հնչեց գործարարի ուղերձը. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում եւ պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։ Կարապետյանն ասում էր, որ պատրաստ է անցնել պայքարի ճանապարհով` հանուն մեր երկրի, «որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի», եւ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»։

Որոշ տեղեկություններով՝ Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաեւ լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ եւս աշխատում են։ Նշենք, որ իշխանությունը սադրիչներ էր ուղարկել ուրբաթ օրվա երթին, որոնք կեղծ խոսակցություններ են տարածել, թե իքս մարդուն արդեն փողը տվել են, որ հանրահավաքին մասնակցի: Մեր լրագրողը նկատել է մի խումբ տղաների եւ երբ հեռախոսը միացրել է, որ նկարի, նրանք արագ հեռացել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»