Մամուլ 3 տարի առաջ - 08:21 25-11-2022

Արցախի խորհրդարանը հավանություն չի տվել էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք գրել էինք, որ օրերս միջադեպ է տեղի ունեցել Արցախի երկու պատգամավորների միջեւ․ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ու Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի միջեւ լեզվակռիվը վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի։ «Միասնական հայրենիք»-ը դիմել էր խորհրդարան՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով։ Նախօրեին այդ հարցը քննարկվել ու հավանության չի արժանացել։

Թեպետ պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հարցն ընդգրկվել է նիստերի օրակարգ, սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 եւ 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»