Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:39 23-06-2025

ՔՊ-ական պատգամավորի լուսավոր գրառումը և Կիրանցի մռայլ իրականությունը

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական պատգամավորի լուսավոր գրառումը և Կիրանցի մռայլ իրականությունը

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է` սահմանազատված ու սահմանագծված ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ ու ապահով ապրում է Կիրանցի մեր սիրելի քաղաքացին։ Պատգամավորն իր գրածին կից լուսանկար է տեղադրել։

Պատգամավորը չի տեղադրել նկարի շարունակությունը, որ սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է, որը, սահմանին սրացումների դեպքում չի կարող կիրանցիների անվտանգությունն ապահովել։

ՔՊ-ական պատգամավորը չգիտի կամ՝ չի ասում, որ Կիրանցի հողերի հանձնումից հետո խիստ նվազել են գյուղի արոտավայրերը, դրա հետևանքով նվազել է Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը։

Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան , այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել, գյուղում , բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել։

2024թվականի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, Կիրանցի առանձնատները գազաֆիկացված չեն։ Դրական է այն, որ պետական, վարկային աջակցությամբ Կիրանցում մոտ 50 տուն է կառուցվում»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան