Ներքին 5 տարի առաջ - 19:09 23-07-2021

Պատգամավորի օգնականը նաև պատգամավորի գործարանում է օգնական

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, շուտով կնշանակվի Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնում, իր օգնականին իրեն պատկանող ձեռնարկությունում աշխատանքի է տեղավորել։ Խոսքը Պետրոսյանի օգնական Արիս Դադյանի մասին է, Պետրոսյանը նրան աշխատանքի է տեղավորել «Էկո Փեյփր» ընկերությունում, որը զբաղվում է մեկանգամյա օգտագործման բաժակների արտադրությամբ։ Ընկերության աշխատակիցներից մեկն ասաց, որ օգնականը ընկերությունում ղեկավար պաշտոն է զբաղեցնում, մինչդեռ օրենքը պետական մարմնի աշխատակցին արգելում է այլ մասնավոր ընկերությունում ուրիշ աշխատանքով զբաղվել, եթե խոսքը գիտաուսումնական գործունեության մասին չէ։

Մենք կապվեցինք Արիս Դադյանի հետ, վերջինս հերքեց պատգամավորի ընկերությունում աշխատելու վերաբերյալ տեղեկությունը․ «Նախ՝ պատգամավորը ընկերություն չունի, և հետո՝ ես պատգամավորի օգնական եմ, ուրիշ պաշտոն չեմ զբաղեցնում, ես իրավունք չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու, քանի որ գրանցված պետական պաշտոն եմ զբաղեցնում Ազգային ժողովում, հետևաբար՝ ձեր նշած ընկերությունում չեմ կարող պաշտոն զբաղեցնել, առավել ևս, որ իմ պատգամավորը նման ընկերություն չունի։ Ես այդ ընկերության աշխատողների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այնտեղ ոչ ոքի չեմ ճանաչում»,- ասաց Դադյանը։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Պետրոսյանի հետ մեկնի Չինաստան, Դադյանը պատասխանեց․ « Ինձ այդ հարցի կապակցությամբ զանգահարել էին, ես պատասխանել եմ, որ այս պահի դրությամբ նման բան չկա, Արտաշես Պետրոսյանը ԱԺ պատգամավոր է և որևէ այլ պաշտոն չի զբաղեցնում, եթե նման հարց լինի, նոր դրա մասին կլինի պաշտոնական հայտարարություն»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան