Մամուլ 1 տարի առաջ - 08:59 14-06-2025

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը. Հրապարակ

Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը: Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել է ամենավերջինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով