Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:47 11-06-2025

Տարակարգի համար պետբյուջեում գումար չկա, մարզպետի ու պաշտոնյաների պարգևատրման համար՝ լիուլի կա

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարակարգի համար պետբյուջեում գումար չկա, մարզպետի ու պաշտոնյաների պարգևատրման համար՝ լիուլի կա

Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական դպրոցներում աշխատում է 1634 մանկավարժ, որոնցից ատեստավորման միջոցով տարակարգ ստացել են ընդամենը 40-ը, այդ թվում՝ 22-ը ունեն 1-ին կարգի աստիճան, 12-ը՝ 2-րդ կարգի, 3-ը՝ 3-րդ կարգի և 3-ը՝ 4-րդ կարգի։ Տավուշի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն տարակարգ, բողոքում են, որ հունվարից սկսած տարակարգի համար նախատեսված գումարները, որոնք գումարվում են իրենց աշխատավարձին, ստանում են նախատեսվածի 60 տոկոսով։ Ասենք, 2-րդ տարակարգ ունեցող ուսուցիչը, որպես հավելյալ վարձատրություն,տարակարգի համար ստանում է իր աշխատավարձի 20 տոկոսը , 4-րդ տարակարգ ունեցողը՝ աշխատավարձի 50 տոկոսը։

Տարակարգ ունեցող ուսուցիչները բողոքել են Տավուշի մարզպետարան, թե տարակարգի համար իրենց հասանելիք գումարները ինչու են 60 տոկոսով, ոչ ամբողջությամբ տրվում։ Մարզպետարանից հայտնել են, որ տարակարգի գումարներն ուսուցիչներն ամբողջությամբ կստանան դեկտեմբերի վերջին։

Եթե մարզպետարանը գումար չունի, ինչու են մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաները չեղած աշխատանքային նվաճումների, ձեռքբերումների համար պետական բյուջեից ճոխ պարգևատրվում։ Մայիսի 16-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները, իրենց համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, պետբյուջեից ստացել են 25 միլիոն 817 հազար 400 դրամ պարգևավճարներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան