Ներքին 3 տարի առաջ - 14:37 16-11-2022

ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համակարգ. օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմին: Այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում:

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ՄԿՈւ ոլորտում նույնպես ներդնել կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու դասավանդողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ:

Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 6000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: ՄԿՈւ հաստատություններում կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից:

«Նախատեսում ենք նաև ոլորտում ներդնել մի շարք կարևոր մեխանիզմներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության հասանելիությանը՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար ապահովելով տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

ՄԿՈւ հաստատություններ գործում են մեր հանրապետության համարյա բոլոր մազերում, և շատ հաճախ ուսանողներն իրենց կրթաթոշակը ծախսում են ուսումնական հաստատություն հասնելու նպատակով: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ մենք կկարողանանք նաև մասնագետներ ներգրավել այլ բնակավայրերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, նշել է, որ քոլեջները և ուսումնարանները, բացի պետական ոչ առևտրային կազմակերպությունից, կարող են ունենալ նաև օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական այլ ձև:

Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաև ՄԿՈւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման ընթացակարգում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով առաջարկվող փոփոխությունները, հարակից զեկույցում ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի