Ներքին 5 տարի առաջ - 11:07 08-05-2021

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել է

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնեմ, որ այս փոփոխությամբ այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով հարցերը, այո՛, Կենգուրու, Մեղու և մյուս մրցույթները, որոնք բավարարում են նշած պահանջը, հաշվի կառնվեն։ Բնութագրիչը հատուկ հստակեցվել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասով՝ տարընթերցումներից խուսափելու համար։

Ավելացվել է նոր բնութագրիչ՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալը: Մյուս բնութագրիչները հստակեցվել, խմբավորվել են՝ հիմնվելով նախորդ փուլերում առաջ եկող հարցերի և խնդիրների վրա: Կարևոր փոփոխություն է, որ փաստաթղթերը կարող են ընդունվել նաև էլեկտրոնային եղանակով, ուսուցիչներն այլևս կարիք չունեն առձեռն նախարարություն բերել փաթեթը»,- գրել է Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի