Ներքին 3 տարի առաջ - 11:18 18-10-2022

Սոցիալական որոշ խմբերի ժամանակավոր բնակապահովման աջակցությամբ պայմանավորված պետբյուջեում ավելացումներ կկատարվեն

Հոկտեմբերի 17-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ Ազգային ժողովից:

««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Նախարարի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա շահութահարկ վճարողին՝ Արցախի ներդրումային հիմնադրամին փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները նվազեցնել իր համախառն եկամտից:

Օրակարգի երկրորդ հարցը ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Նախագծով առաջարկվում է ԱՀ 2022թ պետական բյուջեի սեփական եկամուտներն ավելացնել 5,000.0 մլն դրամով՝ պայմանավորված որոշ հարկ վճարողների հարկման բազայի ճշգրտմամբ, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրմամբ:

Նախագծերը դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱՀ ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի