Ներքին 1 տարի առաջ - 19:17 04-06-2025

Տաշիրում ընտանիքը իրենց Հասկի ցեղատեսակի շանը հայտնաբերել է դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած. shamshyan.com

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձինք «Հասկի» ցեղատեսակի շանը կախել են։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Լուսինե Շ․-ն հայտնել է, որ ունեցել են «Հասկի» ցեղատեսակի շուն, որին սովորաբար իրենց տան դիմացի անտառում բաց են թողել զբոսնելու, սակայն մայիսի 20-ին հերթական անգամ շանը բաց են թողել ու չի վերադարձել և արդեն մայիսի 27-ին՝ ժամը 20։00-ի սամաններում, շանը հայտնաբերել են Տաշիր քաղաքի հարակից դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»