Ներքին 6 ամիս առաջ - 12:35 04-04-2026

Արտակարգ դեպք՝ Մարտունիում. տան անդամները գոմում հայտնաբերել են մոտ 2600՝ հավի 3-ամսական սատկած ճտեր

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 165 տան բնակիչները առավոտյան այցելում են գոմ, որպեսզի հավի ճտերին կերակրեն և զարմանքից քարանում են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները հայտնաբերում են, որ իրենց կողմից խնամվող մոտ 2600-ից ավելի 3-ամսական ճտեր սատկած են։

Թե ինչն է եղել պատճառը, ճշտվում է, սակայն ըստ տան անդամների հայտարարության, այդ ամբողջ ճտերին ոչնչացրել են թափառող շները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին պատճառվել է մոտ 5-6 մլն դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»