Ներքին 4 ամիս առաջ - 19:18 08-06-2026

Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են

Այսօր՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի Աղձք բնակավայրի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մկրտչյանը, գնալով գյուղին հարակից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, անակնկալի է եկել ու հայտնվել շոկային վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մկրտչյանը հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կովերին, 6 ցուլիկներին և մեկ երինջին՝ սատկած։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ նա, թե՛ գյուղացիները ասում էին․ «Նման դեպք չենք տեսել, առողջ անասուններ էին։ Թե ինչից են սատկել, մեզ համար առեղծված է։ Կայծակ էլ չի եղել, որ մտածենք, թե կայծակն է եղել պատճառը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»