Մամուլ 1 տարի առաջ - 08:10 30-05-2025

Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել ի լուր աշխարհի «ներկայացնել» համալսարանում տիրող իրավիճակը:

Գյուրջինյանը, փոխանակ փորձի հարթել ստեղծված դրությունը, փնտրում է այն անձանց, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին ու պատկան մարմիններին՝ ներկայացնելով այն բարքերը, որոնք տիրում են համալսարանում:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին ArmLur.am-ը մի բաց նամակ էր հրապարակել, որտեղ նշված էր, որ համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, պրոռեկտորի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո, վերազանցում է իր պարտականությունները՝ ընդլայնելով ապօրինի գործողությունների շարքը: Մասնավորապես, Դ. Ղազարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, նույն համալսարանի բազմաթիվ աշխատակիցներից պահանջել է եւ շարունակում է պահանջել կանխիկ գումար, իսկ կանխիկ գումար չունենալու դեպքում` բանկի հավելվածով գումարի փոխանցում: Նշվում էր նաեւ, որ ռեկտորը տեղյակ է տիկնոջ քայլերից: Հավելել էին, որ բուհի ներկայիս ղեկավարությունը՝ ռեկտոր Գյուրջինյանը եւ պրոռեկտորներ Դ. Ղազարյանը եւ Գ. Հակոբյանը, բարձրաձայն ներկայացնելով «տնավարության» դեմ պայքարը, հենց իրենք են «տնավարություն» թույլ տալիս. Գյուրջինյանի եղբայրը ղեկավարում է բուհի ենթակայությամբ գործող հանրակացարանը, ռեկտորի դուստր Աշխեն Գյուրջինյանն անմիջապես անցավ աշխատանքի բուհի միջազգային բաժնում` զբաղեցնելով գլխավոր մասնագետի հաստիքը` համատեղությամբ դասախոսելով նույն բուհում։ Աշխեն Գյուրջինյանի ընկերուհիները նույն բուհում նշանակվեցին աշխատանքի ղեկավար պաշտոններում: «Տնավարության» շարքից են նաեւ գործուղումները. ու հիմա Գյուրջինյանը բոլոր դասախոսներին կասկածում է ու ավելի լարում չհանդարտվող իրավիճակը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին