Ներքին 2 տարի առաջ - 08:45 30-04-2024

Տեր լինելու հանձնառություններիս շրջանակը մեծացել է, քանի որ մի ամբողջ ժողովուրդ մատնված է անտերության

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիրանցցի խեղճ մարդկանց այսօր պատել է անտերության զգացումը։ Երբ երկրի ոչ բարով ղեկավարը ասում է, որ կարող է ութերորդ օրը իրենց գյուղում հայտնված ադրբեջանցին դիմի բռնության ու պետությունը ոչինչ չի կարող անել, մարդու մոտ ակամայից անտերության զգացում է առաջանում։

Մի անձնական բան խոստովանեմ։ Նույն անտեր մնալու զգացումն ունեի 2018-ի էս օրերին, երբ տեսնում էի, թե ով է դառնում երկրի ղեկավար։ Էն ժամանակ քաղաքականությամբ խորապես չէի հետաքրքրվում, ինձ ամբողջովին տվել էի կրթության գործին, չէի վերլուծում համակարգ, իրավիճակ, գործընթացներին մոտենում էի «զգալու» կամ «մտապատկերելու» մակարդակով։ Ու քանի որ սովոր էի, որ քաղաքականությունն իմ խելքի բանը չէ, դրանով երբեք չեմ զբաղվելու, ինձ վրա հանրային լայն պատասխանատվություն էլ չէի վերցնում։ Հենց դրա համար էլ իմ ներքին ձայնով իմ անվտանգության հարցը պատվիրակել էի պետությանը՝ ի դեմս օրվա քաղաքական ղեկավարության։ Ու որքան էլ խիստ վերապահումներ ունենայի այդ ու նախընթաց շրջանների ղեկավարների վերաբերյալ, նրանց ղեկավարման ներքո անտերության զգացում երբեք չեմ ունեցել։ Բայց երբ տեսնում էի, որ իշխանության է գալիս մեկը, ով գոնե քեզնից, անձամբ քեզնից պակաս կարողություններով է օժտված, պակաս կշռադատված խոսք ու մաներա ունի, պակաս տղամարդկային կինետիկ իմիջ ունի, պակաս տակտ ունի, մեջը ծանրություն չկա, լրջություն չկա, ողջ պարուրված է ցինիզմով, դերասանությամբ, շուստրիությամբ, էդ ժամանակ էլ անտերության զգացումը պատում էր էությունս։

Թե' իմ ընտանիքում մանկությանս օրերին, մինչև ինքնուրույնանալս, թե' աշխատավայրում, մինչև հասունանալս, թե' պետության մեջ մինչև այս պատուհասների գալը, մշտապես զգացել եմ իրավիճակի տիրոջ ներկայությունը ու ներքին մի համաձայնությամբ ինձ վրա վերցրել եմ, որ իմ նոր ընտանիքում, իմ ղեկավարած գործի մեջ ես էլ իմ հերթին պետք է տիրոջ դեր ունենամ, որով ինձ նայող մարդկանց մոտ վստահության, հանգստության զգացում ներշնչեմ։ Հիմա տեր լինելու հանձնառություններիս շրջանակը մեծացել է, մեծացել է ստիպված ու դժվարությամբ (խոսքը առաջին հերթին պատասխանատվության մասին է), քանի որ մի ամբողջ ժողովուրդ մատնված է անտերության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան