Ներքին 1 տարի առաջ - 09:08 28-05-2025

Մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը հաղթեց, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝

.թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,

.hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,

.հավատը ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,

.ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,

.մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,

.ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,

.և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։

Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:

Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում