Ներքին 4 տարի առաջ - 10:35 09-05-2022

Մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի ծնկելու, պարտադրելու է խաղաղություն. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհավորական խոսք է հրապարակել մայիսյան եռատոնի կապակցությամբ:

«Շնորհավոր եռատոն.

Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։

Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ։ Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին հանուն մեր ազգային երազանքների իրականացման։ Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ։

Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։

Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։

Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։
Շնորհավոր եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան