Ներքին 4 տարի առաջ - 21:30 22-08-2022

Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախությունը բացարձակ արժեք է, որն այսօր ոտատակ է տրվում: Անկախության Հռչակագրի հիմնարար սկզբունքներն անտեսվել են կապիտուլյացված ռեժիմի կողմից:

Սրանք հրաժարվել են արցախահայության անվտանգությունը երաշխավորելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունից և Արցախը վերադարձնում են բռնապետական Ադրբեջանի կազմ: Սրանք ծանր հարվածի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Սրանք հրաժարվում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Մեր Հայրենիքը հայտնվել է ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստյան իրական սպառնալիքի տակ:
Տագնապներով լի ու բախտորոշ այս օրերին, վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության բարձրագույն արժեքներին, վաղը ժամը 17:00-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում` Էդգար Ղազարյանիի նախաձեռնած հանրահավաքին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում