Արտաքին 1 տարի առաջ - 22:51 20-05-2025

Կղավելաշվիլին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ին

Միխեիլ Կղավելաշվիլին հայտնել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Վրաստան։

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահը, որը մասնակցել է Լևոն XIV-ի երդմնակալությանը, ապա հանդիպել նրա հետ, ֆեյսբուքում գրել է.

«Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված միությունը կարևոր հիմք է ստեղծում սերտ գործընկերության համար»։

Կղավելաշվիլիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։
«Իր հերթին, Նորին Սրբությունը հայտնեց իր պատրաստակամությունը ապագայում խորացնելու գործընկերությունը Վրաստանի հետ։ Հանդիպման ավարտին ես հրավիրեցի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Վրաստան»,- գրել է Կղավելաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով