Արտաքին 10 ամիս առաջ - 21:30 30-11-2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը Լիբանան է ժամանել 3-օրյա առաքելական այցով

Հռոմի պապ Լևոն XIV-ը Լիբանան է ժամանել առաքելական այցով, որտեղ նրան դիմավորել են հրացանային համազարկային ողջույնով։ Բեյրութի միջազգային օդանավակայանում պապին դիմավորել են նախագահ Ջոզեֆ Աունը, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին և վարչապետ Նավաֆ Սալամը, ինչպես նաև քրիստոնյա և մուսուլման հոգևորականության ներկայացուցիչներ։

Լևոն XIV-ի ժամանման պատվին Բեյրութում և Լիբանանի այլ քաղաքներում հնչել են զանգեր, իսկ նրանց նավահանգիստներում կանգ առած նավերը հնչեցրել են ազդանշաններ։

Լևոն XIV-ի առաքելական այցը կտևի երեք օր և կանցկացվի «Երանի խաղաղարարներին» կարգախոսով։ Նոյեմբերի 30-ին, օդանավակայանում արարողությունից հետո, պապը կմեկնի Բաաբդա պալատ, որտեղ նա կանցկացնի քննարկումներ պետության ղեկավարների հետ։

Այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին Լևոն XIV-ը կայցելի Անայա քաղաքի մատուռ, որտեղ պահվում են 19-րդ դարի ճգնավոր վանական Սուրբ Շարբելի մասունքները, որը մեծարվում է Լիբանանում և ամբողջ քրիստոնեական աշխարհում: Նախատեսվում է, որ Հռոմի պապը ելույթ կունենա այս մատուռի մոտ՝ կոչ անելով միջկրոնական երկխոսության, հանդուրժողականության և պայքար բռնության դեմ։

Դեկտեմբերի 2-ին գլխավոր միջոցառումը կլինի բացօթյա պատարագը Լիբանանի մայրաքաղաքի առափնյա հատվածում, որի ընթացքում Լևոն XIV-ն աղոթքում կհիշատակի նաև 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»