Արտաքին 6 ամիս առաջ - 22:39 29-03-2026

Աստված չի լսում պատերազմողների աղոթքները. Հռոմի պապ Լևոն XIV

Հռոմի պապը Ծաղկազարդի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր հավատացյալների առջև պատարագ է մատուցել: Հրեշտակային աղոթքի ժամանակ նա կրկին կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում պատերազմը և հիշատակել Կրետեի մոտ զոհված միգրանտներին: Գրում է euronews-ը։

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի առավոտյան Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքով սկսեց Ավագ շաբաթվա ծառայությունները: Տասնյակ հազարավոր հավատացյալներ լցրել էին Վատիկանի սյունաշարը՝ մասնակցելու Սուրբ Հոր պատարագին: Շատերը ձիթենու ճյուղեր և արմավենու տերևներ էին բերել՝ պատարագի ժամանակ օրհնվելու համար:

«Նայելով Նրան, որ խաչվել է մեզ համար, մենք տեսնում ենք այս աշխարհի բոլոր խաչվածներին։ Նրա վերքերի մեջ մենք տեսնում ենք այսօր այդքան շատ տղամարդկանց և կանանց տառապանքը։ Նրա վերջին աղաղակում Հորը մենք լսում ենք կոտրվածների, հույսից զրկվածների, հիվանդների, միայնակների աղաղակը», - շարունակեց Լևոն XIV-ը՝ Սուրբ Պետրոսի տաճարի նախասրահում պատարագ մատուցելով։ «Եվ ամենից առաջ մենք լսում ենք բռնությունից ճնշված բոլորի և պատերազմի բոլոր զոհերի ցավի հառաչանքը»։

«Քրիստոսը՝ Խաղաղության Արքան, դեռևս Իր խաչի վրայից աղաղակում է. Աստված սեր է։ Ողորմի՛ր։ Զենքերդ վայր դրիր, հիշի՛ր, որ եղբայրներ եք»։- այսպիսի սրտառուչ կոչով էր հանդես գալիս Լևոն XIV-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»