Ներքին 1 տարի առաջ - 20:05 20-05-2025

Ալիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներում

«Գեղարդ» վերլուծականը գրում է․

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։

Դեռ 2020 թվականից Ադրբեջանի սկսած հայկական մշակութային ցեղասպանությունն ուղեկցվեց ադրբեջանցիների համար բնակելի տներ կառուցելու գործընթացով՝ քանդելով և ավերելով արցախահայերի տները։ Դրա հերթական դրսևորումը Քանգարլի գյուղի շինարարությունն է Ակնայում։ Ենթադրաբար 2500 բնակչություն ունեցող գյուղի շինարարությունն ամբողջովին ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Գյուղը բնակեցնելու համար, որպես խթան, ծրագրվում է շահագործել Պարտավ-Ակնա-Ստեփանակերտ երկաթուղին՝ ապահովելու համար ուղևորների արագ և անվճար տեղաշարժը։

Եթե Ադրբեջանն իր ագրեսիան արդարացնելու համար թմբկահարում է Արցախի՝ երբեմնի «ադբեջանական բնակչության» գոյության փաստն ու հայտարարում «մեծ վերադարձ»-ի մասին, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է «գայթակղիչ» գյուղի կառուցումը, այնտեղ մարդկանց ապրելու համար հրավիրելը, սոցիալական տարատեսակ ծրագրեր առաջարկելը։ Որտե՞ղ է այն «արցախաբնակ ադրբեջանցին», որն իբր պատրաստ է վերադառնալ և սեփական ձեռքերով տուն կառուցել, ինչն արել են իրենց հողին կառչած, սակայն այսօր բռնի տեղահանված արցախահայերը։

Սա վկայում է այն մասին, որ այստեղ ապրող և այս հողին կապված ադրբեջանցիներ չեն եղել, ինչը նշանակում է, որ տեղի ունեցողն արհեստական և ուղղորդված գործընթաց է։ Հիմնական նպատակն է հայկական Արցախն ադրբեջանցիներով բնակեցնելը, ինչը տեղի ունեցավ Նախիջևանում և Հյուսիսային Արցախում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»