Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 15:45 10-10-2022

Բաքուն ցանկանում է օգտագործել Արցախի գրավյալ տարածքների զբոսաշրջային ներուժը

Ադրբեջանի նախագահի այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ մինչև 2025 թվականը Արցախի օկուպացված շրջաններ կայցելեն մինչև մեկ միլիոն զբոսաշրջիկներ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուսեյնովն ընդգծել է, որ այս թվի մեջ կընդգրկվեն ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուները։ «Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ազատագրված տարածքներ կայցելեն շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Իսկ սա խոսում է մեծ հեռանկարների մասին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Վերջինս նշել է, որ Ղարաբաղի տարածաշրջանում կապահովվի զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացումը։ Նա հավելել է, որ Արցախի գրավյալ շրջանների վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև զբոսաշրջային ներուժի պատշաճ իրացումը, իրենցից յուրաքանչյուրի առաքելությունն է։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան