Ներքին 4 տարի առաջ - 13:12 02-10-2022

Արցախի գրավյալ շրջաններում կրկին ականի վրա ադրբեջանցի է պայթել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ականի վրա հերթական ադրբեջանցին է պայթել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Խոջավենդի շրջանի (Հադրութ և Մարտունի) դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Թաղավարդ գյուղի՝ չականազերծված տարածքում, ականի վրա պայթել է 2002 թվականին ծնված Ռասիֆ Քերիմզադեն։ Նախաքննության արդյունքում պարզվել է, որ վերջինս մասնակցում էր տարածքում ընթացող վերանորոգման և շինարարական աշխատանքներին։ Դեպքի հետևանքով Քերիմզադեն ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Ներկայումս շրջանի դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մի մասը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան