Ներքին 1 տարի առաջ - 17:03 20-05-2025

Երևանում 30-ամյա կինը նստել է անծանոթ տղայի ավտոմեքենա, ով իրեն տուն տանելու փոխարեն տարել է այգի և բռնի գործողություն կատարել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 30-ամյա Ա․ Թ․-ն և հայտնել, որ ապրիլի 20-ին ժամը 22։00-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից՝ անծանոթ տղայի հետ նրա ավտոմեքենայով տուն գնալու նպատակով՝ պտտվել է Երևան քաղաքում, սակայն վերջինս իրեն տեղափոխել է ԱՄՆ դեսպանատան դիմացի հատվածում գտնվող այգիների տարածք և ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում