Ներքին 1 ամիս առաջ - 20:00 19-08-2026

Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞

Չափազանց թանկ է նստում պետական բյուջեի վրա Քաջարանի քաղաքապետի ապրելակերպը։

Աննա Հակոբյանին հրապարակային «հպատակություն» հայտնելուց հետո նոր շունչ է հաղորդվել քաղաքապետ Մանվել Փարամազյանի գործունեությանը։

Նախ հօդս ցնդեցին նրա երկու ծանրագույն մեղադրանքների վերաբերյալ հաղորդագրությունները. քրեական գործերում չկա ոչ մի ընթացք։

Այնուհետ աննախադեպ ծավալի հասան ինքն իրեն տրամադրվող տենդերները։

Միայն 2026 թվականին արդեն մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի մրցույթներ են շնորհվել «Աժդանակ» ՍՊԸ֊ին, որի հիմնադիրներից է Փարամազյանի կինը՝ միաժամանակ երեք հիմնարկի՝ Մշակույթի պալատի, ԶՊՄԿ֊ի և «Մալիլու» ՍՊԸ֊ի աշխատակից Լիլիթ Դավթյանը։

Հավելենք, որ լուսանկարում պատկերված 100֊ավոր միլիոն դրամները հատկացվել են այգիների բարեկարգմանը, որոնց մեկ քառակուսի մետր արժեքի՝ սովորաբար կիրառվող 3-ից 25 հազար դրամի՝ անգամ առավելագույն 25 հազար դրամ հաշվելու դեպքում վերանորոգվելիք այգիները պետք է ունենան հազարավոր քմ տարածք՝ Քաջարանի բուն տարածքից էլ մեծ։

Ինչևէ, Մանվել Փարամազյանի գործունեությունը հայտնի պատճառներով այսօր ստուգող չկա, իսկ վաղն էլ նա գուցե էլի ճիշտ կգուշակի, թե ում է պետք «ծաղիկ նվիրել» ու էլի կխուսափի արդարադատությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»