Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 18-08-2023

Անունն այգի էր, բայց ինքը այգի չէր․ Արամ Ազատյան

Պրոցեսն սկսվել է 1 տարի առաջ, երբ պարոն ԱՎինյանը եկել էր այստեղ շրջայցի։ Ընթացքը տևել է երկար, որովհետև 24 միավոր շինութուններ կային էստեղ, քանդման աշխատանքներ, տնտեսվարողների հետ խնդիրներ, չնայած տնտեսվարողներն իրենց լավ էին պահել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը՝ անդրադառնալով Մերգելյան այգու էսքիզային նախագծին և իրականացվող աշխատանքներին։

«Քանդման աշխատանքները սկսվել են, երևի մի 3 ամիս է այս վիճակում է, որովհետև ունեինք նախագծեր, դրել են հանրային հարթակում, կանգնել են ինվեսթերի կողմից առաջարկած նախագծի վրա»։

Հարցին՝ իսկ մեկ տարի առաջ ի՞նչ էր այստեղ, Ազատյանն ասաց․ «Կարծում եմ բոլորը պիտի հիշեն, ովքեր եղել են էստեղ․ անունն այգի էր, բայց ինքն այգի չէր»։

Դիտարկմանը՝ նախագիծը կապ ունի՞ Ավինյանի նախընտրական PR-ի հետ, Ազատյանը բացասական պատասխան տվեց, իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հարց տվեց՝ եթե ընտրություններ են, քաղաքապետարանը որևէ գործ չանի՞, նախորդ տարիներին էլ են արվել նման աշխատանքներ, ինչո՞ւ են կապում նախընտրական ծրագրերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»