Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 20-05-2025

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։

Ասել էր նաեւ, որ Հայաստանի Սահմանադրությունում որեւէ հարեւանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ, եւ խաղաղության պայմանագրի` երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի Սահմանադրական դատարանը, պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրությունը փոխելը։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղության պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ։

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան