Ներքին 1 տարի առաջ - 21:56 24-04-2025

Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  

Լոռու մարզի ցածրադիր գոտում գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսում են վաղ գարնանը, երբեմն նաև՝ ձմռան վերջին:

Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում, կախված բնակլիմայական պայմաններից, գարնանացանն ավելի ուշ են սկսում: Այս տարածաշրջանը հայտնի է կարտոֆիլագործությամբ, այս կուլտուրան գյուղացիների եկամտի զգալի մասն է ապահովում, սակայն առատ անձրևների պատճառով կարտոֆիլի ցանքս այս գյուղերում կատարել չեն կարողացել, գյուղտեխնիկան անգործ կանգնած է։

Մեխանիզատոր Ռոբերտ Չատինյանը, որ տարվա այս շրջանում անգործ է, ասում է, որ օրեր առաջ փորձել է տեխնիկան հող մտցնել և վար ու ցանքի աշխատանքներ սկսել, սակայն երկարատև տեղումներից հետո դաշտերում ցեխ է, տեխնիկան առաջ շարժվել չի կարողանում:

Ստեփանավանի տարածաշրջանում սովորաբար մինչև մայիսի 10-ը գարնանացանն ավարտված է լինում, հիմա դաշտերի 50 տոկոսից ավելին մշակված չէ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով