Ներքին 2 տարի առաջ - 14:30 14-02-2024

Լոռեցի ուսանողը Երևանում սոցիալական խնդիրների է բախվում

Oragir.News-ը երեկ անդրադարձել էր տների վարձակալության գներին, որոնք նախորդ տարվա համեմատ՝ այս տարի աճել են։

Կառավարությունը վարձակալության ընդհանուր հասույթից գանձում է 10% եկամտահարկ, որը վարձակալության գների թանկացման օբյեկտիվ պատճառներից մեկն է։ Իսկ անշարժ գույքի գործակալներն իրենց ծառայության համար պահանջում են միջնորդավճար՝ ամսավարձի 50%-ի չափով գումար։ Այսինքն՝ 200 հազար դրամ արժողությամբ տուն վարձակալելու համար, պետք է ունենալ 500 հազար դրամ բյուջե, դեպոզիտը և գործակալի միջնորդավճարը վճարելու համար։

Օragir.News-ի ընթերցողներից մեկը, ով Երևանում բնակվում է վարձակալական հիմունքներով, ևս բախվել է այս խնդրին։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ շատ դժվար է սովորելու հետ համատեղել աշխատանքը։ Իսկ ուսման վարձը, ապրուստը և տան վարձը միասին կազմում են մեծ գումար։

«Ես ուսանող եմ։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել եմ Երևան, ընդունվել բուհ իմ սիրած մասնագիտությամբ։ Ծնունդով՝ լոռեցի եմ։ Երբ երևանցի չես և որոշում ես մայրաքաղաքում կրթություն ստանալ, քո դիմաց բացվում է դժվարությունների դարպասն ու փակվում երիտասարդական հետաքրքիր առօրյան»։

Մեր զրուցակիցը պատմում է, որ մինչև Երևան գալը, գիշեր-ցերեկ անելով, պարապել է, հանձնել ընդունելության քննությունները, ընդունվել իր երազանքի բուհը։ Մի քանի օր անց տեղափոխվել է Երևան, բայց կացարանի և աշխատանքի խնդիրներ են ծագել, որոնք դժվարանում է լուծել։ Ընդունվել է աշխատանքի, բայց շատ ցածր է վարձատրվում, քանի որ մասնագիտական հմտություններ ու փորձ չունի։

«Որտե՞ղ ապրել, գտնել վարձով բնակարան։ Ուսանողին մատչելի չեն տան վարձերը մեր մայրաքաղաքում։ Նորմալ 1 սենյականոց բանակարանի վարձը կազմում է ՀՀ հպարտ քաղաքացու նվազագույն աշխատավարձի 2,5-ապատիկը։ Իսկ ուսանողին նվազագույնից բարձր չեն վարձատրում»,- պատմում է ուսանողը:

Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն այս խնդրին պատշաճ ուշադրություն չի դարձնում։ Մարզաբնակ ուսանողներին չեն առաջարկում հանրակացարան կամ մատչելի բնակարան։ Այս անտարբերության պատճառով մարզաբնակ երիտասարդների մեծ մասը չի մտածում ուսումը բուհում շարունակելու մասին, այլ սևեռվում է արտագնա աշխատանքի մտքին և համալրում սփյուռքահայության բանակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան