Ներքին 9 ամիս առաջ - 11:49 25-12-2025

Երևանում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ոտքի արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև «ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Տիգրան Թ․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում վայր ընկնելու ժամանակ՝ ոտքը երկաթին հարվածելու հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում նշված կրթահամալիրի հարակից տարածքում նույն կրթահամալիրի ուսանողներ Տիգրան Թ․-ի և 15-ամյա Ա․ Ա․-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս իր ձեռքին եղած եղունգկտրիչի սուր-կտրող մասով անկանոն շարժում է կատարել և պատահաբար վնասել Տ․ Թումանյանի ձախ ոտքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»