Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 11-05-2026

Նիկոլին չենք թողի լիֆտ նստի․ իրա տուն չի կարում գնա, մեր տուն գա՝ ինչ անի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 8-ին մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շփվում են քաղաքացիների հետ նաև իրենց բնակավայրերում։ ՔՊ քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից, որտեղ Փաշինյանն այցելել է տարբեր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ նրանց տների մոտ և բակերում: Օրերս էլ Ջերմուկում քարոզարշավի ժամանակ մի զինվորական հրավիրել է նրան իր տուն:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս կվարվեիք, եթե Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ գար ձեր բնակարան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չէր ընդունի Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ նույնիսկ կհյուրասիրեին նրան։

«Չէի ընդունի, չեմ ցանկանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տա նույնիսկ վերելակ նստի։ «Կարա չգա, լիֆտը չենք թողի նստի։ Իրա տուն չի կարում գնա, մեր տուն գա ինչ անի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց, որ դուռն անգամ չէր բացի։ «Ես ուղղակի դուռը չէի բացի կամ դուրս կգայի տանից։ Չեմ ուզում էդ մարդը մեզ ղեկավարի։ Իրենք շատ բան են ասում․․․դեռ չգիտեմ ում կընտրեմ, բայց գիտեմ՝ ու չեմ ընտրի»,- ասաց նա։

«Չէի ընդունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով