Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 23-04-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է սադրում․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, մասնավորապես՝ պատերազմ չլինելու հավաստիացման և նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չկատարելու անհրաժեշտության, նոր պատերազմի հավանականության, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական մակարդակով միջոցառումներ չկազմակերպելու իրողության, Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված վերջին ակցիայի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մի շարք այլ զարգացումների վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է սադրում։ «Հիմա եթե արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ են ասում (նոր Սահմանադրությանը-խմբ․) և ռազմական գործողություններով Հայաստանը պարտություն է կրում, Փաշինյանը գիտեք ինչ է, էս դեպքում ասում է՝ տեսեք ժողովուրդ, ես խաղաղություն էի ուզում, դուք չցանկացաք, ահավասիկ, և այս պարտության պատասխանատուն ու մեղավորը դուք եք։ Եվ այս առումով կոնկրետ Փաշինյանն ինքը սադրում է պատերազմ, այ իր այս քայլով, երբ Ադրբեջանի պահանջն օրակարգային է դարձնում՝ մեզ մոտ նոր Սահմանադրություն գրելու, ինքն է սադրում։ Ադրբեջանը պատերազմի կողմ է, ռազմական գործողությունների կողմ է, իսկ սադրողը, որ Ադրբեջանը սկսի, դա Փաշինյանը Նիկոլն է»,- ասաց նա։

Ռազմական փորձագետ նաև նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր օկուպացված է։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող