Մամուլ 1 տարի առաջ - 07:45 22-04-2025

ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն եւս ազատել են պաշտոնից:

Ապրիլի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ, Մարիաննա Բաղինյանը ազատման դիմում է գրել եւ ազատվել վարչութան պետի պաշտոնից։

Ինչպես հայտնի է, 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Մարիաննա Բաղինյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Դրանից հետո Մարիաննա Բաղինյանը ազատվել է վարչության պետի պաշտոնից։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաղինյանի դատախազ ամուսինը՝ Գագիկ Մարգարյանը, որը Արագածոտնի մարզի դատախազն էր եւ վերջերս էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, եւս ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը, բայց ազատման պատճառը չհայտնեցին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան