Ավելին 4 տարի առաջ - 17:03 14-06-2022

«Ինչպես սպանել սեփական ամուսնուն» էսսեի հեղինակը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ամուսնուն սպանելու համար

Օրեգոնում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 71-ամյա գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆիին, որը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին իր ամուսնու սպանության մեջ։

Բրոֆիի դեմ մեղադրանքները ուշադրություն են գրավել այն պատճառով, որ ամուսնու մահից մի քանի տարի առաջ նա գրել է էսսե՝ «Ինչպես սպանել սեփական ամուսնուն» վերնագրով։

Դատապարտյալի ամուսինը՝ Դենիել Բրոֆին, եղել է շեֆ-խոհարար։ Նա սպանվել է խոհարարական դպրոցի շենքի խոհանոցում, որտեղ դասավանդում էր։

Մեղադրող կողմի վարկածով՝ Քրեմփթոն Բրոֆին, որը ֆինանսական դժվարություններ էր կրում, ամուսնուն սպանել է հանուն ապահովագրության։ Դատախազներն ապացույցներ ունեին առ այն, որ կինը սպանության պահին եղել է հանցագործության վայրում։ Նրանք նաև պնդում էին, որ նա ձեռք է բերել զենք, որի միջոցով սպանվել է իր ամուսինը (սպանության զենքը, սակայն, չի հայտնաբերվել)։

Գրողն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտարարել է, որ զենքը գնել է գրքի վրա աշխատելու համար, իսկ խոհարարական դպրոցի մոտ հայտնվելը համարել է համընկնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան