Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:08 15-04-2025

ԵՄ-ն դեմ է մայիսի 9-ի զորահանդեսին թեկնածու երկրների մասնակցությանը. DW

ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին հստակ հասկացրել են, որ չպետք է մասնակցեն Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Լյուքսեմբուրգում։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Նման կարծիք է հայտնել նաև Լատվիայի արտգործնախարարը՝ Բայբա Բրաժեն։

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ նշել է, որ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգան բոլոր նախարարներին հրավիրել է մայիսի 9-ին հանդիպելու Լվովում։ Սիկորսկին ասել է. «Սա հիանալի հնարավորություն է ցույց տալու, որ Եվրոպան Ուկրաինայի կողքին է, ոչ թե Պուտինի՝ Մոսկվայում։ Համաձայն եմ Կայա Կալլասի հետ՝ Մոսկվայում որևէ պաշտոնյայի ներկայությունը կդիտվի որպես ամոթ այդ երկրի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան