Արտաքին 10 ամիս առաջ - 21:16 22-10-2025

Իսրայելը դեմ է Գազայում խաղաղապահ առաքելությանը թուրքական ուժերի մասնակցությանը

Իսրայելը դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղապահ զորախմբին, որը նախատեսվում է տեղակայել Գազայի հատվածի տարածքում՝ իրավիճակի կարգավորման ծրագրի շրջանակներում:

Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին:

«Այստեղ ոչ մի տարաձայնություն չկա, ես շատ հստակ կարծիք ունեմ այդ մասին։ Առաքելությանը թուրքական մասնակցություն չի լինի»,-պարբերականին հայտնել են վարչապետի գրասենյակից: