Արտաքին 4 տարի առաջ - 17:07 25-03-2022

Պուտինն անձամբ է հավանություն տվել Աբրամովիչի մասնակցությանը Ուկրաինայի հետ բանակցություններին. FT

Financial Times թերթը, հղում անելով «հարցին անմիջականորեն քաջատեղյակ երկու անձանց», հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հավանություն է տվել միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մասնակցությանը Ուկրաինայի հետ բանակցություններին։

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ թերթին հաստատել է, որ Աբրամովիչը ռուսական պատվիրակության կազմում է և մասնակցել է հրադադարի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլին բելառուսական Գոմելում։

Հինգշաբթի Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Աբրամովիչը մասնակցել է բանակցությունների կազմակերպմանը: Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Աբրամովիչի նկատմամբ՝ այն հիմքով, որ նա մտերիմ է Պուտինի հետ, և (ԵՄ ձևակերպմամբ) դա «օգնել է նրան պահպանել իր զգալի հարստությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան