Մամուլ 1 տարի առաջ - 07:45 12-04-2025

Իմպիչմենտը հաջողելու դեպքում վարչապետը հրաժարական տված կլինի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես ավարտվեց այն օրը, երբ հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն իմպիչմենտի միջոցով, սակայն գործընթացը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ չկային:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային» կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը պարզաբանել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը։

«Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում՝ համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է։

Պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։

48-50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերում:
Ներկայացվելուց 48-72 ժամ հետո նախագիծը դրվում է քվեարկության։

Որոշումն ընդունվում է անվանական փակ քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ ձայնով։

Եթե նախագիծը չի ընդունվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավական մեխանիզմները ներկայացրեց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ավարտին մնացել է մոտ 2-3 ամիս ժամանակ, ու եթե ընդդիմությունը հիմա սկսի իմպիչմենտի գործընթաց, մեծ դժվարությամբ կհասցնի ավարտին ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ական 20 պատգամավորների միանալու հեռանկարն է դժվար պատկերացնելի, այլ նաև ժամկետների իմաստով:

Անգամ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միանալու դեպքում այն չի իրականացվի։

Ստացվում է, որ ժամկետից շուտ խորհրդարանական ընտրություններ կարող են արվել 2 դեպքում․ կա՛մ իշխող խմբակցության պատգամավորներից 20-ը պետք է միանան իմպիչմենտի գործընթացին, կա՛մ պետք է իշխող խմբակցության նախաձեռնությամբ նախաձեռնվի խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»