Ներքին 4 տարի առաջ - 10:25 08-04-2022

Ավանը կտուժի՞, եթե հրաժարական տված Ներսես Պողոսյանը չաշխատի

Սկանդալներում մշտապես հայտնվող Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ամենայն հավանակությամբ, դիմումի պատճառ են հանդիսացել նրա շուրջ կատարվող իրադարձությունները։

Նախ ոստիկանությունը նրա գրպանից կաթուցիչ էր հայտնաբերել, ինչի մասին պաշտոնյան ասել էր, որ գտել է Նոր Նորքի մի այգուց, ապա ավելի ուշ` խուզարկությամբ նրա տնից փոքր քանակությամբ հաշիշ էր հայտնաբերվել։ Կաթուցիչի դեպքով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ հայտնաբերված հաշիշի դեպքով նախաքննական մարմինը բավարարվեց` միայն տուգանք նշանակելով, ըստ նրանց, հաշիշը փոքր քանակությամբ է եղել, ինչը կարող է առաջացնել տուգանք։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Պողոսյանի հետ` նրա հրաժարականի, հետագա անելիքների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Մենք կապ հաստատեցինք Ավանի թաղապետ Արա Դանիելյանի հետ. վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը ազատման դիմում գրել է երեկ, այսօր ինքն այդ դիմումը ստորագրել է։ Նա նշեց, որ ազատման պատճառների մասին չի նշել Պողոսյանը, ինքն էլ չի հարցրել։ Հարցին, թե Ավանը կտուժի՞ Պողոսյանի չաշխատելուց , քանի որ ինքը` թաղապետն էր նշում, որ լավ աշխատող է, Դանիելյանը չպատասխանեց։


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»