Քոչարյանի գիտնական որդին, քաղաքապետի շանսը Ղուկասյանինն է, Կոնջորյանի եղբայրը վարքից թույլ է․ Մամուլ

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ գրում է ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Գյումրին քաղաքապետ կընտրի, ու ամենայն հավանականությամբ այդ մարդը կլինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտ է, ըստ տարբեր հարցումներրի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն առաջատարն է, բայց 50+ ձայն չի կարողանալու հավաքել:
Օրաթերթը նաև գրում է․ Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ իրավապահները հրահանգ են ստացել՝ ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաեւ ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։

Հնարավոր է, որ Հայաստանում զենք արտադրվի․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը եղել է պաշտպանության նախարարությունում` նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել ՊՆ-ում։ Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն Կասկադի շինարարությունն է վստահել Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլեւ՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում