Մամուլ 3 տարի առաջ - 08:32 12-04-2023

Անդրանիկ Քոչարյանի վերջին շանսը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ «2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն է, առաջարկում է մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը եւ նման նախագիծ է դրել շրջանառության մեջ։

«ԱԺ քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»,- նշված է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի սկզբներին ձեւավորված հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ երկարաձգվել է հոկտեմբերին։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, 6 ամիս է, որը կարող է 2 անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ երկարաձգվել, մինչեւ վեցական ամսով: Այսինքն, սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է` այլեւս նման իրավունք չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով