Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:24 20-03-2025

Եթե տրանսպորտից օգտվում են ու չեն վճարում, պետք է տուգանվեն․ քաղաքացի

Այսօր՝ մարտի 20-ին, Oragir.News-ը այցելեց Երևանի մի քանի կանգառներ և լսեց քաղաքացիների կարծիքը այն մասին, թե արդյոք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձ վճարելու օգտվում են:

Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է 15 հազար տուգանելու քաղաքականությանը, սակայն կային նաև նրանք, ովքեր կարծում էին, որ պետք է անպայման տուգանեն այն անձանց, որոնք առանց վճարելու օգտվում են տրանսպորտից։

«Եթե չեն վճարում, պետք է տուգանվեն: Այս լավ տրանսպորտից օգտվում են, իսկ այն գազելներից պրծել են, հիմա բարձրակարգ ավտոբուսից են օգտվում, ինչու՞ չվճարեն։ Դեմ եմ, որ չեն վճարում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Նրա կարծիքով՝ եթե մի քանի քաղաքացի տուգանվեն, մնացածը առանց որևէ խնդիր հարուցելու կվճարեն տրանսպորտի գումարը և չեն դիմի խարդավանքների, ինչպես, ըստ նրա, վերջերս նկատել է. «Շատերը նստում են, երևում է, որ հին չեկ են մոտեցնում, չի աշխատում, չի անցնում, բայց դրանից հետո մենք մոտեցնում ենք, անցնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում