Ներքին 1 տարի առաջ - 11:00 13-02-2025

Վալիդատորները խափանվել են․ երևանցիները վաղ առավոտից տրանսպորտից անվճար են օգտվում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թեպետ երևանցիների մեծամասնությունը փետրվարի 1-ից բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումը, այնուամենայնիվ որոշ քաղաքացիներ, սոցիալական պատասխանատվությունից ելնելով, վճարում են թանկացված ուղեվարձը։

Օրերս Oragir.News-ն ավելի քան 5800 օգտատերերի շրջանում այս հարցով հանրային կարծիքի ուսումնասիրություն էր իրականացրել, որի արդյունքում պարզվել էր, որ քաղաքացիների ավելի քան 72%-ը բոյկոտում է թանկացումը, վճարում՝ մոտավորապես 28%-ը։

Ուշագրավ է, որ այսօր վաղ առավոտվանից վճարելու պատրաստակամություն ունեցող սակավաթիվ քաղաքացիներին էլ չի հաջողվել ավտոբուսներում և տրոլեյբուսներում վճարում կատարել։ Oragir.News-ի ընթերցողներից մեկը փոխանցել է լուսանկար, որտեղ երևում է, որ Telcell ընկերության վալիդատորը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացուն չի հաջողվել վճարում կատարել։



Քաղաքացու խոսքով՝ երբ նա վճարելու մի քանի անհաջող փորձ է կատարել, ավտոբուսի վարորդը տեղեկացրել է, որ առավոտվանից Telcell-ի աշխատանքում համակարգային խափանում կա, և վճարելու փորձերն անիմաստ են։ Վարորդը նաև հրաժարվել է վճարումը կանխիկ տարբերակով ընդունել՝ ասելով, որ կարող է չվճարել։

Oragir.News-ը իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Եթե հրապարակումից հետո Կոստանյանը մեզ հետ կապ հաստատի, ապա պատրաստ ենք նաև նրա պարզաբանումը հրապարակել։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տրանսպորտային բարեփոխումները տապալված են, և դրանց հետևանքով քաղաքային բյուջեն շուտով ենթարկվելու է կոլապսի։ Չենք բացառում, որ գուցե քաղաքային իշխանություններն էլ են միացել բոյկոտին՝ երևանցիներին հանրային տրանսպորտից անվճար երթևեկելու հնարավորություն ընձեռնելով։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան