Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:57 14-03-2025

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներով նկատել են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։

Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։

Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։

Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայական, անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, ապա դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ։

Եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում