Ներքին 6 ամիս առաջ - 21:30 22-03-2026

Վարորդական վկայականների հեշտ ձեռքբերումը կյանքեր է արժենում

Վարորդական իրավունքի ստացման գործընթացը շարունակում է մնալ հանրային քննարկումների կենտրոնում։

Քաղաքացիների շրջանում հաճախ են հնչում դժգոհություններ այն մասին, որ քննությունները դժվարությամբ են հանձնվում, իսկ շատ դեպքերում՝ անհարկի կերպով կտրվում են քննությունից։

Սակայն հարցը միայն այս դիտանկյունով սահմանափակելը թերի կլինի, քանի որ մեկ այլ վտանգավոր խնդիր է վարորդական վկայականների երբեմն չափազանց հեշտ հասանելիությունը։ Հենց այստեղից էլ ձևավորվում է համակարգային անվստահություն․ մի դեպքում քաղաքացին համոզված է, որ իրեն անարդարացիորեն կտրել են քննությունից, իսկ մյուս դեպքում ականատեսն ենք ճանապարհատրանսպորտային պատահարների աճող թվին և մարդկային կորուստներին, ինչը նաև անփորձ վարորդներին «աջուձախ» վկայականներ տրամադրելու հետևանք է։

Մասնագետներն այն կարծիքին են, որ քննություններից կտրվելու հիմնական պատճառը դիմորդների անբավարար պարաստվածությունն է և արագ արդյունքի հասնելու ձգտումը։

Նրանց համոզմամբ՝ որքան խիստ լինի վարորդական վկայական ստանալու գործընթացը, այնքան ավելի անվտանգ կլինի երթևեկությունը բոլորի համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»