Արտաքին 4 տարի առաջ - 11:52 03-11-2021

Գինցբուրգը խոսել է պատվաստումների կեղծ վկայականների հայտնաբերման թեստի մշակման մասին

Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային ԳՀԿ-ն արյան մեջ Ad26 ադենովիրուսի մեմբրանի սպիտակուցի նկատմամբ հակամարմինների առկայության թեստ է մշակել, որը ցույց է տալիս, որ մարդն իսկապես պատվաստվել է COVID-19-ի դեմ, «Իզվեստիա» պարբերականին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Ըստ պարբերականի, այս ադենովիրուսը պարունակվում է «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերում՝ SARS-CoV-2-ի գենետիկական նյութի մի հատված, որը կոդավորում է S-սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը, որպես «տրանսպորտ» բջիջներ տեղափոխելու համար:

Հաջող պատվաստման ցուցիչ են վեկտորի թաղանթի՝ ադենո 26-ի նկատմամբ հակամարմինները, որի հիման վրա ստեղծվել է «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը։ Մարդու մոտ այն չափազանց հազվադեպ է հանդիպում: Հետևաբար, ադենո 26-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը վկայում է պատվաստումների մասին: «Բայց եթե մարդը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ասում է, որ պատվաստվել է, բայց ադենո 26-ի թաղանթի նկատմամբ հակամարմիններ չունի, ապա, ամենայն հավանականությամբ, նրա վկայականը կեղծ է»,- «Իզվեստիա»-ին ասել է Գունցբուրգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի