Ներքին 1 տարի առաջ - 18:39 05-03-2025

Քննարկվել են անչափահասների կողմից հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված հարցեր

Ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են Ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ անչափահասների կողմից հանցագործությունների և իրավախախտումների նախականխման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։

Էդգար Պետրոսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հորդորել է ահազանգերի, խնդիրների դեպքում անմիջական կապ հաստատել Համայնքային ոստիկանության հետ՝ ակտիվացնելով գործընկերային հարաբերությունները։

Նշվել է նաև, որ հակաիրավական արարքներից տուժող անչափահասների անհատական տվյալների հրապարակումն առանց Ոստիկանության հետ համաձայնեցման կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման համար, խոսել են Ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առկա որոշ խնդիրներ մասին։ Հանդիպմանը հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները դարձնել շարունակական:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով