Ներքին 5 տարի առաջ - 20:49 30-09-2021

ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ:

ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում:

Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից «սահմանափակ քայլեր» են արվել Գնահատման չորրորդ փուլի զեկույցում ներկայացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ըստ եզրակացության՝ չորրորդ փուլի զեկույցի 18 հանձնարարականներից 7-ի կատարումը ԳՐԵԿՈ-ն գոհացուցիչ է գնահատում:

Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցը հաստատվել է ԳՐԵԿՈ-ի 69-րդ լիագումար նիստում (2015 թ. հոկտեմբերի 16) և հրապարակվել է 2016 թ. փետրվարի 25-ին՝ Հայաստանի կողմից վավերացվելուց հետո: Չորրորդ փուլի Համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017 թ. դեկտեմբերի 21-ին, իսկ Համապատասխանության երկրորդ զեկույցը՝ 2019 թ. դեկտեմբերի 12-ին:

2021 թ. մարտի 31-ին Հայաստանի իշխանությունները իրավիճակի հաշվետվություն է ներկայացրել չկատարված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, և այդ տեղեկությունը հիմք է դարձել ընթացիկ՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը կազմելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով