Ներքին 4 տարի առաջ - 11:41 29-11-2021

COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել

Հանգստյան օրերին՝ նոյեմբերի 27-ին և 28-ին COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 15 տնտեսվարողի մոտ, արձանագրություններ չեն կազմվել:

Խախտումներ չեն հայտնաբերվել նաև մարզային այցերի ժամանակ: Արարատի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել 22 օբյեկտում:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով